«Լացիոն» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Չիրո Իմոբիլեի հետ: Ինչպես հաղորդում Է «La Gazzetta dello Sport»-ը, հռոմեական ակումբը 30-ամյա հարձակվողին նոր պայմանագիր կառաջարկի մինչև 2025 թվականի հունիսը: Բացի այդ, «Լացիոն» մտադիր է Իմոբիլեին տրամադրել ավագի թևկապը:
Այս պահին «Լացիոյի» ավագը Սենադ Լուլիչն է, որի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Չիրո Իմոբիլեն հանդես է գալիս «Լացիոյում» 2016թ․-ից։ Իմոբիլեն Ա Սերիայի գլխավոր ռմբարկուն է: Առաջնության 26 հանդիպումներում Իմոբիլեն խփել է 27 գոլ:
«Լացիոն» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը:
Facebook Comments