Արգենտիանցի ֆուտբոլիստ Լաուտարո Մարտինեսի համար մեծ «որս» է սկսվել։ Նրա ծառայություններով հետաքրքված է «Բարսելոնան», ով փորձում է համաձայնության գալ «Ինտերի» հետ, այժմ պայքարին է միացել «ՊՍԺ»-ն, այս մասին հայտնում է «ESPN»-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը պատրաստվում է պայքարել «Բարսելոնայի» հետ Լաուտարո Մարտինեսին գնելու համար։

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2023թ․-ի ամռանը։ Նրա հրաժարագինը կազմում է 111մլն․ եվրո։

Այս մրցաշրջանում Մարտինեսը անցկացրել է 22 հանդիպում, դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Լաուտարո Մարտինեսը 2018 թ․-ին տեղափոխվել է «Ինտեր»՝ արգենտինական «Ռասինգից» 25մլն․ եվրոյի դիմաց։

Facebook Comments