«Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմը վերսկսել է մարզումները ակումբային մարզաբազայում։ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները սկսել են մարզումները այն բանից հետո, երբ հանձնել են կորոնավիրուսի համար թեստեր։

Այս պահին թուրինյան ակումբում չեն կարող մարզվել Պաուլո Դիբալան և Կրիշտինաո Ռոնալդուն։ Արգենտինացի ֆուտբոլիստը դեռ չի ապաքինվել կորոնավիրուսից, իսկ Ռոնալդուն վերադարձել է Թուրին և 14-օրյա ինքնամեկուսացման մեջ է գտնվելու։

Ա Սերիայի 2019/20 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Յուվենտուսը»(63մ․), երկրորդ տեղում «Լացիոն» է(62մ․), իսկ եռյակը եզրափակում է «Ինտերը»(54մ․):

Facebook Comments