«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարրի Մագուայրը խոսել է ակումբում խնդիրների մասին, նշելով, որ հաղթանակի գաղտնիքը հենց իրենց մեջ է։

«Լինելով այս ակումբի մի մասնիկը, ես կարծում եմ, որ մեր գլխավոր մրցակիցը՝ դա մենք ենք։

Ես կասեի, որ երբեմն այս մրցաշրջանում, ինչպես թիմ մենք հուսահատվում ենք, մեր բացասական արդյունքների համար։ Եվ ոչ միայն հաշվին է դա վերաբերվում, այլ բուն խաղին։

Եղել են ժամանակներ, երբ մենք այդքան լավն էինք որոշ խաղերում, իսկ հետո մենք մի քիչ տեմպը կորցրեցինք և պատժվեցինք։ Այդ պատճառով ես կասեի, որ մեր ամենալուրջ մրցակիցը մենք ենք»,- ասել է Հարրի Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդի»-ի ալիքին տված հարցազրույցում։

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ մրցաշարային աղյուսակում 45 միավորով՝ 5-րդ տեղում է։

Facebook Comments