Այս շաբաթների ընթացքում ակտիվացավ Հայկական ֆուտբոլը` կայացան մարզումներ, ընկերական խաղեր։ Հայկական ակումբները կամաց-կամաց սկսում են պատրաստվել առաջնության վերսկսմանը։ Ի ուրախություն բոլորիս հայկական ֆուտբոլը շուտով վերադառնում է։
Ընկերական հանդիպում․ «Լոկոմոտիվ» 3:0 «Դիլիջան»
Գոլերը՝ 1:0 Կարապետ Մանուկյան, 2:0 Կարապետ Մանուկյան, 3:0 Էրիկ Սարյան։

Ընկերական հանդիպում․ «Գանձասար-Կապան»- «ԲԿՄԱ» 3:0
Գոլերը՝ 1:0 Գեղամ Հարությունյան, 2:0 Ալեքսանդր Հովհաննիսյան, 3:0 Աշոտ Քոչարյան։
«Նոա» ՖԱ-ն ընկերկան հանդիպումներ կանցկացնի։

«Փյունիկ» ՖԱ-ն համագործակցության համաձայնագիր է ստորագրել չինական «Շանհայ Լինկմանի» հետ։
Համաձայնագիրը գործընկերային լավ շրջանակ է իրենից ներկայացնում․
- Առևտրային համագործակցություն
- Կադրային փոխանակում
- երիտասարդական մրցաշարերի հրավերներ
«Փյունիկ» ՖԱ-ն մեծ նշանակություն է տալիս ֆուտբոլային ակումբների հետ համագործակցությանը ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: «Փյունիկը» վստահ է, որ այս համագործակցությունը միայն օգուտ կբերի հայկական ֆուտբոլին։
Հայկական երկու ակումբներից՝ «Լոռին» և «Շիրակը» դեմ են արտահայտվել առաջնության ձևաչափը փոփոխելուն, նշելով, որ դեմ են առաջնության ձևաչափը փոփոխելուն, քանի-որ 6-նյակը ձևավորվել է արդար մրցակցային պայմաններում։
Նշենք, որ Հայաստանի ԲԽ-ի առաջնության վերսկսման երկու տարբերակ կա՝
Կամ 6-նյակը իրար միջև կպայքարի եվրոգավաթային տեղերի և չեմպիոնության համար, իսկ մնացած 3 թիմերը իրար միջև, կամ բոլոր 9 թիմերը իրար հետ մեկ շրջանով հանդիպումներ կանցկացնեն և առաջնությունը կավարտվի՝ ըստ թիմերի զբաղեցրած տեղերի։
«Փյունիկ» ՖԱ-ն վերսկսել է մարզումները։ Թիմի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին բացակայում է, նա դեռ չի վերադարձել Հայաստան։

«Արարատ-Արմենիան» և «Վանը» ընկերական հանդիպում կանցկացնեն մայիսի 7-ին, ժամը՝ 12:00-ին։ Հանդիպումը տեղի կունենա «Ավանի ակադեմիայի» մարզադաշտում։

Հայաստանի առաջնությունը կմեկնարկի մայիս 23-ին և կավարտվի հուլիսի 10 -ին։
ՀՖՖ-ն մշակել է երկու տարբերակ՝
կամ վերսկսել առաջնությունը ներկայիս ձևաչափով, կամ 9 թիմերի մեջ մեկ շրջանով հանդիպումներ անցկացնել։ ՀՖՖ-ն սպասում է ակումբների պատասխանին՝ վերջնական որոշում կայացնելու համար։

«Ալաշկերտը» վերսկսել է մարզումները։

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Փյունիկից»։ Նա ակումբում Ռոման Բերեզովսկու օգնականն էր։ Արթուր Սողոմոնյանը հայտնում է, որ մայիսին երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը Ռոբերտ Արզումանյանի հետ։

«Վեստ Արմենիան» և «Անին» մայիսի 8-ին ընկերական հանդիպում կանցկացնեն։ Հանդիպումը տեղի կունենա Վաղարշապատի ակադեմիայում։
