Հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուկաս Պակետան ցանկություն է հայտնել լքել «Միլանը», որի մասին տեղեկացրել է ակումբին, այս մասին հայտնում է «La Gazetta dello Sport»-ը։

Պակետայի ծառայություններով հետաքրքված են՝ «ՊՍԺ»-ն և «Ֆիորենտինան»։

Բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2023թ․-ը։ «Transfermarkt»-ը հայտնում է, որ Պակետայի տրանսֆերային արժեքը կազմում է 22,5մլն եվրո։

Հիշեցնենք, որ Պակետան դարձել է «Միլանի» ֆուտբոլիստ 2019թ․-ի հունվարին։ «Միլանը» բրազիլացի ֆուտբոլիստի համար «Ֆլամենգոյին» վճարել է 38,4 մլն, եվրո։ Այս բոլոր ժամանակներում Պակետան անցկացրել է 36 հանդիպում, դարձել է 1գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments