«Ինտերի» նախկին նախագահ Մասսիմո Մորատտին իր գնահատականն է տվել Լաուտարո Մարտինեսի հնարավոր տեղափոխության մասին։

«Եթե Մեսսին Լաուտարոյի տեղը գա, ապա հիանալի կլինի, իսկ եթե Լեոի տարբերակը անհնար է, ապա ես կուզեի, որ Դիբալան գար Մարտինեսի փոխարեն»,- ասել է Մորատտին «Gazzetta dello Sport»-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ հայտնում էին, որ «Բարսելոնան» Լաուտարո Մարտինեսին գնելու գլխավոր թեկնածուն է։ Խնդիրը կայանում է նրանում, որ կատալոնական ակումբը պատրաստ չէ վճարել պահանջվող 111մլն․ եվրոն և առաջարկու է ֆուտբոլիստների փոխանակում կատարել, նման առաջարկը «Ինտերը» չի դիտարկում։

Լաուտարո Մարտինեսը ընթացիկ առաջնությունում մասնակցել է 31հանդիպման, խփել է 16 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում։

Facebook Comments