«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ապաքինվել է կորոնավիրուսից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Արգենտինացի ֆուտբոլիստը 2 անգամ կորոնավիրուսի համար թեստ է հանձնել, որը բացասական է եղել։

Այդ առիթով Դիբալան իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել։

Ավելի վաղ «Յուվենտուսը» հայտնել էր Դանիելե Ռուգանիի և Բլեզ Մատուիդիի ապաքինման մասին։ Ֆուտբոլիստները նույնպես կորոնավիրուսով էին վարաքված։

Վերջին տվյալներով աշխարհում մոտ 4մլն․ մարդ վարակվել կորոնավիրուսով, ավելին քան 1.27մլն մարդ առողջացել է։

Facebook Comments