Լուկա Մոդրիչը մարզվել է ընդհանուր խմբի հետ, հայտնում է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը։
34-ամյա ֆուտբոլիստը ազդրի վնասվածք է ունեցել, ինչի հետևանքով նա որոշ ժամանակ բաց էր թողել մարզումները։
Այսպիսով, սպասվում է, որ Մոդրիչը կկարողանա առաջիկա տուրում խաղալ «Լեգանեսի» դեմ:
«Ռեալ» – «Լեգանես» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 30-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը չորս հանդիպում է անցկացրել Լա լիգայում ՝ հեղինակելով մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում:
Facebook Comments