Հոլանդացի ֆուտբոլի Մեմֆիս Դեպայը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում է «Լիոնին» կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։

Ինչպես հայտնում է «Tuttomercatoweb»-ը՝ Դեպայի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլանը» ։ Իտալական ակումբը պատրաստ է Դեպայի համար առաջարկել 20մլն եվրո։ «Լիոնի» նախագահը արդեն երկար ժամանկ է չի կարողանում համաձայնության գալ Մեմֆիս Դեպայի հետ նոր պայմանագրի շուրջ։

Ըստ շրջանառվող լուրերի՝ «Միլանը» սկսել է բանակցությունները Դեպայի հետ, որի մասին տեղեկացրել է «Լիոնի» ղեկավարությանը։

Դեպայը դեռ անցած տարի ցանկություն էր հայտնել տեղափոխվել «Միլան», սակայն տրանսֆերը ձախողվել է։

Դեպայի տրանսֆերային արժեքը իջել է և այժմ կազմում է 30 մլն․ եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեպայի ծառայություններով հետաքրքված են «ՊՍԺ»-ն, «Ռոման» և «Լացիոն»։

2019/20 մրցաշրջանում Դեպայը անցկացրել է 13 հանդիպում, խփել է 9 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում։ Դեպայը պայմանագիրը «Լիոնի» հետ գործում է մինչև 2021թ․-ի ամառը։

Facebook Comments