Գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպը կարող էր գլխավոր Մեքսիկայի հավաքականը, այս մասին հայտնում է «AS»-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 2015թ․-ին «Բորուսիա Դորտմունդից» հեռանալուց հետո նա առաջարկ ստացավ գլխավորել Մեքսիկայի հավաքականը։ Կլոպը մերժեց նրանց առաջարկը, քանի որ ցանկանում էր իր ուժերը փորձել ԱՊԼ-ում։
Հիշեցնենք, որ այս պահին Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչն է, որի հետ հաղթել է Չեմպիոնների լիգան և շատ մոտ է ԱՊԼ չեմպիոն հռչակվելուն։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ գործում է մինչև 2024թ․-ը։
Facebook Comments