«Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին կարող է հեռանալ թուրինյան ակումբից և տեղափոխվել «Ռոմա», այս մասին հայտնում է «Tuttosport»-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» և «Ռոման» կարող են փոխանակում իրականացնել։ Ֆեդերիկո Բերնարդեսկին տեղափոխվի «Ռոմա», իսկ Նիկոլո Ձանյոլոն՝ «Յուվենտուս»։ Գործարքը պլանավորվում է իրականացնել այս ամռանը։
Ֆեդերիկո Բերնարդեսկին Ա Սերիայի այս մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ, իսկ Ձանյոլոն 18 հանդիպում է անցկացրել, խփել է 4 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ այժմ Ա Սերիան դադարեցված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
Facebook Comments