«Bild»-ի գերմանացի լրագրող Քրիստիան Ֆալկը հայտնել է, թե երբ կվերսկսվի ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը:
«Նոր որոշում. ուրբաթ օրը ՝ մայիսի 15-ին, խաղեր չեն լինի։ Բունդեսլիգան կսկսվի մայիսի 16 – ին»,- թվիթերյան էջում գրել է Ֆալկը։
Երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ որոշում է կայացվել թույլատրել Բունդեսլիգայի վերսկսունը մայիսի երկրորդ կեսին։
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանը դադարեցվել էր 25 տուրից հետո: Այս պահին առաջատարը Մյունխենի «Բավարիան»
է, նա իր ակտիվում ունի 55 միավոր, Երկրորդ տեղում է «Բորուսիա Դորտմունդը»` առաջին տեղից հետ մնալով 4 միավորով:
Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 160 հազար դեպք, ապաքինվել է 132 հազար մարդ:
Facebook Comments