Մեկ տարի արդեն անցավ այս հանդիպումից, մեկ տարի անցավ «Էնֆիլդյան» հրաշքից։ Երևի բոլորս արդեն գիտենք խոսքը ինչի մասին է, այո իհարկե նախորդ տարի տեղի ունեցած մեգաֆանտաստիկ հանդիպման մասին էր՝ «Լիվերպուլ»- «Բարսելոնա»(0:3,4:0):

Խաղ, որը ուղղակի շոկի ենթարկեց ամբողջ ֆուտբոլային աշխարհին։ Խաղ, որտեղ տեղի ունեցավ հրաշք, անհնարը դարձավ հնարավոր, կերտվեց մի գեղեցիկ պատմություն, որը զարդարեց Չեմպիոնների Լիգայի այս յուրահատուկ առաջնությունը։

Եվ ո՞վ կմտածեր, Միթե՞ սա հնարավոր էր։ «Լիվերպուլի» համար անհնարին բառ գոյություն չունի նրանք բազմիցս են դա ապացուցել(Ստամբուլյան եզրափակիչը վկա):

Վստահ եմ ոչ մեկ չէր մտածի, որ այս «Լիվերպուլը» ունակ էր այսպիսի փառահեղ ճանապարհ անցնել և իր գլխավերևում պարզեր «ոսկե զարդը»՝ Չեմպիոնների լիգայի գավաթը։ Բայց դա եղավ, «Լիվերպուլը» հավատաց և արարաեց փառահեղ հաղթանակ։

«Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում հայտնվել էր C խմբում, որտեղ իրեն դժվար մրցակիցներ էին բաժին հասել, խոսքը՝ «ՊՍԺ»-ի և «Նապոլիի» մասին էր։ «Լիվերպուլը» այս խմբում երեք պարտություն կրեց և նույնիսկ 2-րդ տեղով, ինչ-որ տեղ բախտի գործոնով կարողացավ դուրս գալ խմբից։ «Բարսելոնան» ընդհակառակը առաջին տեղով խմբից դուրս եկավ, բայց անկեղծ այդ տարվա «Բարսելոնան» առաջվա հզորությունը չուներ, երկու տարի անընդմեջ չկարողացան 1/4-րդ փուլից առաջ գնալ։

Յուրգեն Կլոպը մի գերհարձակվողական թիմ էր սարքել, ով շատերի համար անակնկալ կարողացավ հաղթել «Բավարիայի» և «Բարսելոնայի» պես թիմերից և եզրափակչում նաև «Տոտենհեմին», անգամ կասկած չկար, որ Կլոպի գլխավորած թիմն արժանի էր Չեմպիոնների լիգայի գավաթին։

Բուն հանդիպումը կարելի է առանձնացնել երկու մասի՝ առաջինը «Բարսելոնայի» տպավորիչ հաղթանակը, երկրորդը «Լիվերպուլի» պատմական և ինչ-որ տեղ շոկային քամբեկը։ Կարծում եմ կհամաձայնեք նույն սցենարը նաև կրկնվեց Հռոմում, որտեղ «Բարսելոնան» մրցեց «Ռոմայի» հետ, իսկ Կոնստանտին Մանոլասը խփեց պատմական գոլ։

Առաջին խաղում «Բարսելոնան» խփեց այնքան գնդակ, որը պետք է, որ բավական լիներ հաջորդ փուլ դուրս գալու համար։ Լեո Մեսսիի և Սուարեզի օգնությամբ «Բարսելոնան» ջախջախեց «Կապմ Նոում» Յուրգեն Կլոպի «Լիվերպուլին»։ Թվում էր վերջ, անիմաստ է հույսեր փայփայել, վճռված է հանդիպման ելքը, բայց այդպես չէին կարծում Յուրգեն Կլոպը և իր սաները։ Կլոպը ֆանտաստիկ մարզիչ է, որը բազմիցս է ապացուցել։ Նա մեկ շաբաթ ժամանակ ուներ և կարողացավ դա օգտագործել առավելագույնս իր ֆուտբոլիստներին մոտիվացրել էր, նրանք խաղադաշտ էին դուրս եկել կրակն աչքերին, մեծ վճռականությամբ և հաղթելու ցանկությամբ, որն իր պտուղները տվեց։

Խաղասկզբին նախ «Լիվերպուլը» բացեց հանդիպման հաշիվը, աչքի ընկավ Օրիգին, այնուհետև երկրորդ խաղակեսում 2 րոպեի ընթացքում դուբլ ձևակերպեց Վեյնալդումը՝ ընդհանուր հաշիվը հավասարեցնելով, դե իսկ վերջնամասում եղավ այն ինչը ոչ մեկ չէր սպասում։ Անկյունային հարված Առնոլդը մոտեցավ, որ իրացնի և խորամանկորեն գնդակը ուղղարկեց տուգանային հրապարակ այն ժամանակ, երբ բոլորի ուշադրությունը ուրիշ կողմ էր, իսկ Օրիգին աչալուրջ էր, ով դրեց հանդիպման վերջակետը։

«Լիվերպուլը» գերֆանտաստիկ հաղթանակ տարավ, դաշտում ապացուցեցին իրենց կամքի ուժը, խաղացին նվիրված և անձնուրաց և հաղթեց թիմը։ Այ քամբեկը դեռ երկար կքննարկվի և կարծում եմ սա մտնում է ֆուտբոլի պատմության ամենադրամատիկ հանդիպումների շարքում և նաև լավագույն քամբեկներից մեկն է սա անխոս։

Այս խաղը եկավ ապացուցելու, որ պետք չէ երբեք թերագնահատել մրցակցին, եթե նույնիսկ դու «Բարսելոնան» ես։ «Լիվերպուլը» շատ խելացի և գրագետ, թիմային հաղթանակ տարավ։

Ցնծում էր ողջ «Էնֆիլդը», երգում, պարում ուրախանում էին սա խելահեղության էր հավասար։

«Լիվերպուլը» վստահ եմ չէր հաղթի, եթե իր հետ ամբողջ հանդիպման ընթացքում չլինեին իրենց երկրպագուները, ովքեր երգում էին «You’ll Never Walk Alone»՝ դու երբեք մենակ չես․․․

Facebook Comments