Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում» չի տեղափոխվի «Ռեալ Մադրիդ», այս մասին հայտնում է «Marca»-ն։

«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը որոշել է հրաժարվել Պոգբայի տրանսֆերից և կենտրոնանալ այլ ուղղությամբ։ Իսպանական գրանդ ակումբն այժմ հետաքրքրված է Էդուարդո Կամավինգայի(«Ռեն») և Նգոլո Կանտեի(«Չելսի») ծառայություններով։ Հավանականությունը մեծ է, որ այս երկու ֆուտբոլիստներից մեկը կտեղափոխվի «արքայական» ակումբ այս ամռանը։

Նշենք, որ ավելի վաղ ասվում էր, որ «Չելսին» չի վաճառի Կանտեին, նույնիսկ 200 մլն եվրոյի դիմաց։ Լոնդոնյան ակումբը ցանկանում է թիմում պահել իր առաջատարին։ Կանտեն նույնպես ցանկանում է մնալ և շարունակել ելույթները «Չելսիի» կազմում։

Facebook Comments