«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը տվել է իր համաձայնությունը «Բարսելոնա» տեղափոխության համար, այս մասին հայտնում է «Gazzetta dello Sport»-ը։ Բոսնիացի ֆուտբոլիստը պայմանավորվել է իսպանական գրանդ ակումբի հետ և այժմ սպասվում է ակումբների միջև բանակցության ընթացքին։

«Յուվենտուսի» ղեկավարությունը ուզում է իսպանական գրանդ ակումբից ստանալ Արտուր Մելոյին, չնայած որ բրազիլացի ֆուտբոլիստը չի ցանկանում տեղափոխվել «Յուվենտուս»։ «Բարսելոնան» Պյանիչի համար պատրաստ է թուրինյան ակումբին զիջել իր ֆուտբոլիստներից՝ Արտուրո Վիդալին և Իվան Ռակիտիչին։

2019/20 մրցաշրջանում Պյանիչը Ա Սերիայում անցկացրել է 22 հանդիպում, խփել է 3 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում։

Facebook Comments