Այսօր հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» վերսկսել է մարզումները իր մարզաբազայում։

Իսպանական ակումբի մամուլի ծառայությունը մի քանի լուսանկար է հրապարակել մարզումից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնան» հայտնեց այն մասին, որ ֆուտբոլիստները միանգամից մարզաբազա կգան մարզաշապիկներով, որպեսզի հանդերձարան չմտնեն, իսկ մարզումից հետո ֆուտբոլիստները միանգամից տուն կգնան առանց հանդերձարան մտնելու։

Մայիսի 6-ին ֆուտբոլիստները, ակումբի աշխատակիցները և մարզչական շտաբը հանձնել են կորոնավիրուսի համար թեստեր, որոնք բոլորը բացասական են ցույց տվել։

27-րդ տուրից հետո «Բարսելոնան» զբաղեցնում է առաջին հորիզոնականը Լա լիգայում։

Facebook Comments