«Միլանի» ներկայացուցիչների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Ըստ իտալացի լրագրողի՝ միանգամից երեք ներկայացուցիչ «Միլանից» վարակվել են կորոնավիրուսով։ Հստակ չի նշովւմ, թե վարակվածները ֆուտբոլիստների շրջանում են, թե ակումբի աշխատակիցների։

Երեկ «Միլանի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստեր են հանձնել և վերսկսել են մարզումները։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ֆիորենտինայի» և «Սամպդորիայի» ֆուտբոլիստների մոտ ևս հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր։

Ա Սերիայի 2019/20 մրցաշրջանը դադարեցվել է մարտ ամսին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Նշվում էր, որ առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի վերջին կամ հունիսի սկզբին, չի բացառվում նաև առաջնության վաղաժամ դադարեցումը։

Facebook Comments