«Նյուքասլը» միացել է Կոուտինյոի համար մղվող պայքարին։ Անգլիական ակումբը պատրաստ է Կոուտինյոի համար առաջարկել 80 մլն․ եվրո այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է «Mundo Deportivo»-ն։

Ինչպես հայտնի է «Նյուքասլը» շուտով ձեռք են բերելու Շեյխերը՝ Սաուդյան Արաբիայից, որոնք կարողությունը մի քանի անգամ շատ է ԱՊԼ բոլոր թիմերից։ Նրան խոստանում են աստղային կազմ հավաքել և պատրաստ են ձեռնոց նետել ԱՊԼ թիմերին։ Նրանք ուզում են «Նյուքասլը» նորից վերադարձնել իր փառքի գագաթնակետին։

Այս մրցաշրջանում Կոուտինյոն հանդես է գալիս «Բավարիայում», որտեղ անցկացրել է 32 հանդիպում, խփել է 9 գոլ և կատարել է 8 գոլային փոխանցում։

Կոուտինյոի իրավունքները պատկանում են «Բարսելոնային»։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են անգլիական և իտալական մի շարք թիմեր, մասնավորապես՝ «Չելսին», «Էվերտոնը», «Լեսթերը», «Արսենալը», «Տոտենհեմը», «Ինտերը» և այլն։

Facebook Comments