Առաջնության վերսկսումից հետո ՖԻՖԱ-ն որոշում է թույլատրել ակումբներին հանդիպման ընթացքում կատարել 5 փոխարինում։ ՖԻՖԱ-ն լավ հասկանում է, որ եթե թիմերը շաբաթվա մեջ մի քանի հանդիպումներ անցկացնեն հավանական է վնասվածքները և որպեսզի հնարավորինս մինիմալի դա հասցվի ակումբները ժամանակավորապես հնարավորություն կունենան կատարել 5 փոխոխություն մեկ խաղի ընթացքում, հայտնում է ՖԻՖԱ-ն։

Թիմերը հնարավորություն կունենան կատարել 5 փոխոխություն, բայց դա պետք է արվի երեք քայլով, որպեսզի ժամանակը չտուժի։

Փոփոխությունները կգործեն, երբ վերսկսվեն առաջնությունները։ Որոշ առաջնություններ հայտնել են վերսկսման մոտավոր ժամկետները։ Միայն հստակ հայտնի է, որ Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի 16-ից։

Facebook Comments