«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը խոսել է Լեո Մեսսիի մասին, նշելով, որ իր լավագույն տարիները եղել են Պեպ Գվարդիոլայի օրոք։

«Լիոնելը առաջատարներից մեկն էր, սակայն նա աշխատել է թիմում և անհատական առումով հաջողել է։ Մեսսին երբեք այդքան լավը չի եղել, որքան Գվարդիոլայի օրոք։

Անկասկած Մեսսին հիանալի է խաղում, սակայն այժմ երբեմն նրա ֆուտբոլը սովորական չափանիշներից ցածր է։ Գվարդիոլայի օրոք նման բան երբեք չի եղել»,- Տեն Հագի խոսքերը փոխանցում է «Voetbal International»-ը։

Հիշեցնենք, որ Գվարդիոլան մարզել է «Բարսելոնան» 2008-2012թ․-ին։

Facebook Comments