«Նապոլիի» բոլոր ֆուտբոլիստները կորոնավիրուսի համար թեստեր են հանձնել, որոնք բացասական պատասխան են տվել։ Մայիսի 10-ին «Նապոլին» կվերսկսի մարզումները, այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ակումբի մարզաբազային մարզումները լինելու են կամավոր սկզբունքով, իսկ պարտադիր մարզումների մասին կհայտարարվի ավելի ուշ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ֆիորենտինայի», «Սամպդորիայի» և «Միլանի» ֆուտբոլիստներից մի քանիսը վարակվել են կորոնավիրուսով։

Առաջնության վերսկսման հնարավոր ժամկետները դեռևս քննարկվում են, բայց սպասվում է, որ այն կվերսկսվի մայիսի վերջին, կամ հունիսի սկզբին։

Facebook Comments