Միլանի տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինին հայտարարել է, որ չի պատրաստվում ուրիշ ակումբների հետ աշխատել։ Նա իր ապագան պատկերացնում է միայն «Միլանում»։

«Ես կաշխատեմ որպես տնօրեն միայն «Միլանում», ես չեմ անի դա ուրիշ տեղ։ Ինչպես տնօրեն, դուք պետք է բոլոր գործընթացների մասնակիցը լինեք։

Մենք պետք է զգույշ լինենք, բայց վերսկսումից հրաժարվելը աղետ կլիներ բոլոր առումներով։ Ֆրանսիան սխալ էր, որ միանգամից կանգնեցրեց իր ֆուտբոլը, բայց մենք կընդունենք կառավարության որոշումը»,- ասել է Մալդինին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մալդինին կարող է լքել զբաղեցրած պաշտոնը, եթե ավելի մեծ լիազորություններ չստանա ակումբում։

Facebook Comments