«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին վնասվածք է ստացել ակումբի մարզման ժամանակ։

Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել։ Դեռ հայտնի չէ, թե ինչքան ժամանակով է Ումտիտին շարքից դուրս եկել։

Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 16 հանդիպման «Բարսելոնայի» կազմում։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» երեկ վերսկսել էր մարզումները։ Այժմ քննարկվում է առաջնության հնարավոր վերսկսումը, դեռևս հայտնի չէ, թե երբ կվերսկսվի առաջնությունը։

Facebook Comments