«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Կլոպի կատարած աշխատանքի մասին, նշելով, որ Անգլիայում «Լիվերպուլը» բոլորի համար չեմպիոն է։

«Կլոպը հիանալի աշխատանք է կատարել։ «Լիվերպուլը» սպասել էր այս տիտղոսին 30 տարի։ Նրանք ունեն մեծ միավորների առավելություն «Մանչեսթեր Սիթիից»(25մ․): Անկախ ամեն ինչից, թե ինչ կորոշեն Անգլիայում, կարծում եմ, որ «Լիվերպուլը» բոլորի համար առաջնության չեմպիոնն է», — ասել է Վենգերը։

Այս մրցաշրջանում «Լիվերպուլը» վաստկաել է 82 միավոր և 29-րդ տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ն դադարեցվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այժմ քննարկվում է հնարավոր վերսկսման տարբերակները։

Facebook Comments