«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր մոտիվացիայի մասին։

«Յուրաքանչյուր մարդ հնարավորություն է տրված։ Աստված հավասարաչափ բաշխում է հնարավորությունները բոլորի համար, հարցն այն է, թե ով կօգտվի դրանից։ Սխալ է ասել՝ նրա բախտը չի բերել, ինչ-որ բանի հասնելու համար։ Տաղանդը բավարար չէ, դուք պետք է որոշեք այն նպատակը, որը դուք դրել եք ձեր առջև: Ես միշտ ասել եմ, որ իմ նպատակը լավ ֆուտբոլիստ դառնալն էր։ Շատ դժվարություններ կային, բայց ես նրանց մասին մտածում էի ընդամենը մի քանի րոպե, ժամ, առավելագույնը ՝ օր։ Ես միշտ ինձ հարմարեցրել եմ դեպի լավը և հասել եմ նպատակներին։ Ես իմ առաջին քայլերն արեցի հորս շնորհիվ։ Նա հանդիսանում է իմ մոտիվացիան։ Ես անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրան երջանիկ դարձնեմ։ Թեև նա ինձ հետ չէ վերջին 24 տարիների ընթացքում, բայց կարծում եմ, որ նա տեսնում է ամեն ինչ, և նա երջանիկ է», — Մխիթարյանի խոսքերը փոխանցում է «XSport»-ը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա» էր տեղափոխվել անցած ամռանը Լոնդոնի «Արսենալից»՝ վարձավճարով։

Այս մրցաշրջանում Հայ ֆուտբոլիստը մասնակցել է 13 հանդիպման Ա Սերիայում, խփել է 6 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում։

Facebook Comments