«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «BT Sport»-ի հետ զրույցում ասել է, թե ում կգներ այն ֆուտբոլիստներից, ովքեր ավարտել են կարիերան։

«Դա պարզ է, ես կգնեի Սթիվեն Ջերրարդին, բայց նա պետք է պայքարեր, որպեսզի վաստակեր տեղը մեկնարկային կազմում։

Ամենածիծաղալուն այն է, որ ես 4 տարի ապրում եմ Ջերրարդի հետ նույն շրջանում։ Ես երբեք նրա հետ չեմ տեսնվել։ Ես նրան տեսել եմ 6-7 անգամ։ Ես ման էի գալիս, կամ վազում շանս հետ, իսկ նա իր ընտանիքի հետ զբոսնում էր»,- Կլոպի խոսքերը փոխանցում է «Daily Mail»-ը։

Հիշեցնենք, որ Սթիվեն Ջերրարդը հանդես է եկել «Լիվերպուլի» կազմում 1998-2015թ․-ին։

Facebook Comments