«Մանչեսթեր Սիթիի» լեգենդար պաշտպան Վենսան Կոմպանին կարծում է, որ Վան Դեյկը ԱՊԼ-ի պատմության լավագույն պաշտպանն է։

«Եթե ես ընտրեմ ԱՊԼ-ի պատմության լավագույն պաշտպանին, ապա ես կընտրեմ Վան Դեյկին։ Դա տարօրինակ ընտրություն է, որովհետև Վիրջիլը չի խաղացել այն ժամանակ, երբ բեմահարթակին էին՝ Ջոն Թերրին և Ռիո Ֆերդինանդը։ Այս տղաները խաղացել են ԱՊԼ-ում շատ երկար ժամանակ, բայց Վան Դեյկը իր խաղով ապացուցում է, որ լավագույնն է։

Վան Դեյկը ունի մեծ նշանակություն իր ակումբի համար։ «Լիվերպուլը» Վան Դեյկի հետ դարձավ լռիվ այլ թիմ, այդ պատճառով ես կարծում եմ, որ նա ԱՊԼ-ի պատմության լավագույն պաշտպանն է»,- ասել է Կոմպանին։

Հիշեցնենք, որ Կոմպանին հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» կազմում 2008-2019թ․-ին։

Facebook Comments