«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Լուի Վան Գալը հիշել է ԱՊԼ-ում իր աշխատանքի մասին։

«Ամենից դժվարը եղել է «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու տարիները։ Ես 6 ամիս եմ աշխատել «Մանչեսթեր Յունայթեդում» դժվար ժամանակներում։

Հունվարից սկսած մինչև մրցաշրջանի ավարտը իմ կինը ինձ զգուշացնում էր։ Կանայք բնազդաբար զգում են այսպիսի բաները։ Ես համոզված էի, որ կարող էի աշխատել ակումբում նաև երրորդ մրցաշրջանում։ Երբ Էդ Վուդվորդը ինձ հեռացրեց, դա եղավ իմ կյանքի ամենամեծ անակնկալը։ Կարծում եմ, որ Ժոզե Մոուրինյոն պետք է պատմի, թե ինչ տեղի ունեցավ, եթե նա պատրաստ կլինի դրան։

Ոչ մի բան չի կարող համեմատվել, նրա հետ ինչը ես հանդուրժեցի «Մանչեսթեր Յունայթեդում»։ «Բարսելոնայից» ես հեռացա, որովհետև հավատարիմ էի ակումբի նախագահին։ Ես հրաժարվեցի 5 մլն ֆունտ ստերլինգից։ «Մանչեսթեր Յունայթեդում» առաջին տեղում իմ սկզբունքներն էին, դրա համար ես հասա հաջողության։

Այն, ինչին ես հասել եմ «Մանչեսթեր Յունայթեդում», ես համարում եմ իմ կարիերայի ամենամեծ ելույթը։ Դա նույնիսկ գերազանցում է Հոլանդիայի հավաքականի հետ նվաճմանը Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում։ «Ուեմբլիում» մենք հաղթեցինք Անգլիայի գավաթը 10 ֆուտբոլիստներով: Անգլիայի գավաթն աշխարհի ամենահեղինակավոր ազգային գավաթն է, Ես շատ հպարտ էի այդ տիտղոսը հաղթելու համար», — Վան Գալիի խոսքը մեջբերում է «Mirror»-ը։

Հիշեցնենք, որ Վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում էր 2014-16թ․-ին։

Facebook Comments