«Էվերտոնի» ֆուտբոլիստ Մոյզե Կինը կարող է վերադառնալ Ա Սերիա։
Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, ֆուտբոլիստի արդեն բանակցություններ է վարում իտալական «Ռոմայի» հետ։ Անձամբ Կինը կցանկանար վերադառնալ Իտալիա, որպեսզի խաղաժամանակ շատ ստանա և մասնակցի Եվրոպայի առաջնությանը։
Հիշեցնենք, որ Մոյզե Կինը 2019թ․-ի օգոստոսին տեղափոխվել էր «Էվերտոն» վարձավճարով։ Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Յուվենտուսին»։ Նրա տեղափոխությունը բոնուսներով կարող է կազմել 30 մլն․ եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կինի ծառայություններով հետաքրքված է «Ինտերը», բայց ոչ մի առաջարկ դեռևս չի կատարել։
Այս մրցաշրջանում Մոյզե Կինը ԱՊԼ-ում անցկացրել է 22 հանդիպում և խփել է ընդհամենը 1 գոլ։
Facebook Comments