Թերևս երևի քչերը գիտեին, որ Գարեթ Բեյլը մոտ էր իտալական Ա Սերիա տեղափոխվելուն, ավելի կոնկրետ` իտալական «Միլան»։

2009թ․-ին «Միլանը» և «Տոտենհեմը» բանակցում էին ֆուտբոլիստներ փոխանակելու շուրջ։ «Միլանի» ֆուտբոլիստ Մարեկ Յանկուլովսկին կարող էր տեղափոխվել «Տոտենհեմ», իսկ Գարեթ Բեյլը` իտալական ակումբ։ Այդ ժամանակ Բեյլը հանդես էր գալիս ձախ պաշտպանի դիրքում։ Գործարքը գրեթե համաձայնեցված էր, սակայն վերջին պահին «Միլանը» հրաժարվեց Բեյլի համար վճարել 5 մլն․ եվրո։

Յանկուլովսկին ավելի վաղ խոսել է գործարքի ձախողման մասին․

«Զղջու՞մ եք, որ տեղափոխությունը տեղի չունեցավ, հնարավոր է։ Բայց հայտնի չէ, թե ինչպես Ուելսցի ֆուտբոլիստը կհարմարվեր Ա Սերիային, Լա լիգայում նույնպես նա ունեցավ խնդիրներ, չնայած նա դարձավ մի քանի խաղերի հերոսը։ Այս գործարքը կարող էր փոխել «Միլանի» պատմությունը»։

Չնայած դրան, Յանկուլովսկին մնում է կարևոր ֆուտբոլիստ «Միլանի» պատմության մեջ։ Չեխ ֆուտբոլիստը անցկացրել է ավելի քան 150 հանդիպում «Միլանում»։ Երկրպագուները հիշում են նրան մեծ սիրով, նրա արած ներդրման համար, որը նա ներդրել է իր խաղի մեջ և բերել է գավաթներ ակումբի համար։

Facebook Comments