Լա Լիգան պլանավորվում է վերսկսել առաջնությունը հունիսի 12-ից, այս մասին հայտնում է «AS»-ը։ Իսպանական ակումբների մեծամասնությունը արդեն վերսկսել են մարզումները՝ անվտանգության բոլոր կանոնները պահպանելով։ Պլանավորվում է, որ Իսպանիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսին, իսկ օգոստոսին կվերսկսվի եվրոգավաթները։

Վերսկսման հնարավոր ժամկետները պետք է համաձայնեցնել Իսպանիայի առողջապահության նախարարի հետ։ Այլընտրանք տարբերակ է դիտարկվում հունիսի 19-ը։

Այս պահին ակումբների գլխավոր խնդիրը վարակման կանխումն է։ Աշխատանքի առաջին օրերին ֆուտբոլիստներն ու մարզիչները կրում են ոչ միայն պաշտպանիչ դիմակներ, այլև ձեռնոցներ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի 16-ին։

Facebook Comments