«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը հունվարին կարող է վերադառնալ Իտալիա։ Ինտերը ցանկանում է ձեռք բերել չիլիացի ֆուտբոլիստին, հաղորդում է «Calciomercato» -ն։
Չիլիացի կիսապաշտպանը դժգոհ է կատալոնական ակումբում իր խաղային պրակտիկայից և մտածում է հեռանալու մասին։ Միլանյան ակումբը ցանկանում է օգտվել այդ իրավիճակից՝ 32-ամյա ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գրավելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում Վիդալը 8 հանդիպում է անցկացրել «կապտանռնագույնների» մարզաշապիկով ՝ աչքի ընկնելով երկու գոլով և մեկ գոլային փոխանցումով:
Facebook Comments