«Նյուքասլը» հետաքրքրված է «Մադրիդի Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի ծառայություններով, հաղորդում է «Marca»-ն։

Աղբյուրի տվյալներով` անգլիական ակումբի նոր սեփականատերերը Սաուդյան Արաբիայից պատրաստ են ֆուտբոլիստին վճարել պահանջվող աշխատավարձը: «Ռեալը» պատրաստ է 20 միլիոն եվրոյով բաժանվել Բեյլից։

Հիշեցնենք, որ Բեյլը «Արքայական» ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։ Նրա աշխատավարձը կազմում է տարեկան 17 միլիոն եվրո։

Բեյլը 2013-ի ամռանը «Տոտենհեմից» է տեղափոխվել «Ռեալ»: Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը մասնակցել է Իսպանիայի առաջնության 14 հանդիպման, դարձել 2գոլի հեղինակ և կատարել է 2 արդյունավետ փոխանցում:

Facebook Comments