Մադրիդի «Ռեալը» դուրս է եկել կարանտինից և առաջին մարզումն է անցկացրել իր մարզաբազայում կարանտինից հետո: Այս մասին հայտնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը։

Բոլոր ֆուտբոլիստները բաժանվել են փոքր խմբերի, որտեղ յուրաքանչյուր ֆուտբոլիստ կատարում էր անհատական վարժություններ գնդակով և առանց նրա։

Բացի այդ, ամբողջ առաջին թիմը պահպանում է նախազգուշական միջոցներն, որպեսզի չվարակի խաղընկերներին և իրենց կորոնավիրուսով:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լա լիգան կարող է վերսկսվել հունիսի 12-ից։

Facebook Comments