Թուրինյան ակումբի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Բարսելոնա»։
Ինչպես հայտնում է «Sport.es»-ը՝ 30- ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել «ՊՍԺ» և «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս պահին Պյանիչը սպասում է իր ներկայիս ակումբ՝ «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» գործարքի համաձայնեցմանը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պյանիչը տվել է իր համաձայնությունը «Բարսելոնա» տեղափոխության համար ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում և նույնիսկ համաձայնեցրել է պայմանագրի հարցերը կատալոնական ակումբի հետ։
Ավելի հավանական տարբերակ է ֆուտբոլիստների փոխանակումը։ «Բարսելոնան» առաջարկում է «Յուվենտուսին» փոխանակել Պյանիչին՝ Ռակիտիչի և Վիդալի հետ։
Պյանիչը հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում 2016թ․-ից։
Facebook Comments