«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինին մեկնաբանել է «Լայպցիգի» նախկին մարզիչ Ռալֆ Ռանգնիկի խոսքերը, այն մասին, որ կարող է զբաղեցնել իր տեղը ակումբում։

«Ես երբեք չեմ շփվել Ռանգնիկի հետ, և ակումբի ղեկավարներից ոչ մեկ, երբեք ինձ ոչինչ չի ասել նրա մասին, չեմ հասկանում ինչի հիման վրա է արված նրա հայտարարությունը։

Ես մի քանի խորհուրդներ ունեմ նրա համար, քանի որ նա ներխուժում է այն ոլորտները, որտեղ պրոֆեսիոնալները աշխատում են պայմանագրերով: Նախքան իտալերեն սովորելը, ես խորհուրդ կտայի նրան սովորել հարգել մարդկանց։ Նրա գործընկերները, չնայած բազմաթիվ դժվարություններին, այս պահին փորձում են ավարտել մրցաշրջանը», – Մալդինիի խոսքերը փոխանցում է «Calcio e Finanza»-ը։

Ավելի վաղ նշվում էր, որ ակումբի գլխավոր տնօրեն՝ Իվան Գազիդիսը բանակցում է Ռանգնիկը հետ, Ռանգնիկը այդ լուրերը չի հերքում։ Եվ ինչպես սպասվում Է գերմանացի մարզիչը մյուս մրցաշրջանից կգլխավորի «Միլանը»։

Գազիդիսը նաև ցանկանում է Պաուլո Մալդինիին պահել թիմում, բայց դա դժվար կլինի, քանի որ «Միլանի» լեգենդը ցանկանում է ակումբում ստանալ ավելի մեծ լիազորություններ։

Facebook Comments