Ապրիլի 11-ին մահացել է «Ատալանտայի» կիսապաշտպան Անդրեա Ռինալդին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

19-ամյա ֆուտբոլիստը գլխուղեղի անևրիզմն է տարել(անոթների լայնացում,ինչը բերում է ներգանգային արյունահոսության) եւ տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք։

«Խաղադաշտում դու վերջինն ես եղել, ով հանձնվել է, այս իրավիճակում պայքարել Ես մինչև վերջ, որպեսզի չլքես այս աշխարհը այդքան շուտ։ Ձեր ժպիտը ընդմիշտ կմնա սրտերում նրանց, ովքեր բախտավոր են եղել հանդիպել ձեզ։ Մնաս բարով, Անդրեա», – ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Ռինալդին «Ատալանտայի» սան է, վերջին մի քանի տարիներին հանդես է եկել ակումբի պատանեկան թիմերում։ Ընթացիկ մրցաշրջանում Ռինալդին վարձավճարով հանդես է եկել Սերիայի 4-րդ լիգան ներկայացնող «Լենյանոյում»։

Facebook Comments