«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ «Արքայական» ակումբը առաջնությունը կհաղթի, եթե մրցաշրջանը շարունակվի:

«Դուք շփոթում եք, ես երբեք չեմ ասել, որ «Ռեալը» պետք է չեմպիոն հայտարարվի, եթե մրցաշրջանն ավարտվի ժամանակից շուտ: Կարող եմ վստահաբար ասել, որ եթե մրցաշրջանը շարունակվի, ապա «Ռեալը» կդառնա չեմպիոն: Մենք արդեն աշխատում ենք բազայում, պահպանում ենք անվտանգության բոլոր միջոցները: Օգտվում ենք, մարզվում ենք դիմակներով և ձեռնոցներով, գտնվում ենք միմյանցից երկու մետր հեռավորության վրա», – Կուրտուայի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

«Ռեալ Մադրիդը» Իսպանիայի առաջնությունում երկրորդ տեղում է՝ առաջատար «Բարսելոնայից» հետ է մնում մեկ միավորով:

Facebook Comments