Իտալական ֆուտբոլի լեգենդ Անդրեա Պիրլոն խոսել է «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի խաղի մասին:

«Ասում են, որ նա կարող է իմ ժառանգորդը լինել, բայց ես շատ ընդհանրություններ չեմ տեսնում:

Նա այլ տեսակի ֆուտբոլիստ է, ավելի կատարյալ։ Նա շատ ավելի պատրաստված է ինչպես պաշտպանական փուլում, այնպես էլ գրոհների ժամանակ։ Տոնալին մի խառնուրդ է իմ և այլ ֆուտբոլիստների։

Նա ամենահեռանկարային կիսապաշտպաններից է։ Սանդրոն, անկասկած հիանալի ֆուտբոլիստ կդառնա», – Պիրլոյի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Այժմ Սանդրո Տոնալիի ծառայություններով հետաքրքրված են մի շարք թիմեր՝ «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Ինտերը», «Միլանը», «Յուվենտուսը»։

«Բրեշիան» իր ֆուտբոլիստի համար պահանջում է 40 մլն․ եվրո։

Facebook Comments