«Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենը կարող է կարիերան շարունակել Իտալական Ա Սերիայում։

Ինչպես հաղորդում է «La Gazzetta dello Sport»-ը՝ ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Ռոմայում»։ «Ռոման» պաշտպանության խնդիրներ ունի և կարող է Լովրենի օգնությամբ լուծել այդ խնդիրը։ Բացի Լովրենից, հռոմեական ակումբը դիտարկում է նաև կիսապաշտպան Ռոլանդո Մադրիագորի(«Ուդինեզե») և հարձակվող Մոյզե Կինի(«Էվերտոն») տարբերակները։ Լովրենի համար իտալական ակումբը պատրաստ է առաջարկել 5մլն․ եվրո։

ԱՊԼ-ի այս մրցաշրջանում խորվաթ ֆուտբոլիստը մասնակցել է ընդհամենը 9 հանդիպման և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Դեյանի պայմանագիրն անգլիական ակումբի հետ գործում է մինչև 2021թ․-ը։

Facebook Comments