«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնի Կոնտեն խոսել է թիմի լեգենդար ֆուտբոլիստ, այժմ «Ազնվականների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի կատարած հսկայական աշխատանքի մասին, նշելով, որ Լեմպարդը իր գործը լավ է կատարել։ Նաև անդրադարձել է իր «Չելսիում» աշխատելու տարիներին։

«Ես կարծում եմ, որ Ֆրենկը իսկապես լավ աշխատանք է կատարում։ Սա նրա երկրորդ փորձն է «Դերբի Քաունթիից» հետո։ Թոփ ակումբի մարզիչ դառնալը այդքան էլ հեշտ չէ։

Ես կարծում եմ, որ նա ունի ամեն ինչ, որպեսզի կարողանա դառնալ աշխարհի լավագույն մարզիչներից մեկը։ Նա պետք է շարունակի աշխատել այդ ուղղությամբ և ես նրան ցանկանում եմ նրան ամենալավը ապագայում։

Ընդհանրապես լինել թոփ ակումբի մարզիչ հեշտ չէ, որովհետև քեզնից պահանջները շատ մեծ են։ Դուք պետք է հաղթեք, որպեսզի պահպանեք ակումբում աշխատանքը։

«Չելսին» վերջին 10-15 տարում Անգլիայի լավագույն թիմերից մեկն է։ «Չելսին» հաղթել է շատ գավաթներ։

Սխեմայի փոփոխությունը որոշիչ պահ էր ինձ համար և իմ թիմի համար։ Մենք պարտվեցինք «Արսենալին», բայց նախորդ խաղում ևս պարտվեցինք «Լիվերպուլին»։ Սովորաբար, երբ դուք գտնվում եք լավագույն ակումբում, և դուք երկու անընդմեջ պարտություն եք կրում, դա հեշտ պահ չէ ձեզ համար և ակումբի համար: Բայց դա վճռորոշ պահ էր, քանի որ ես որոշեցի փոխել տակտիկան և խաղալ 3-4-3 կամ 3-4-2-1 սխեմաներով Էդեն Ազարի, Վիլիանի կամ Պեդրոյի հետ ներքևից, Դիեգո Կոստային առաջ թողնելով և օգտագործելով 3պաշտպաններին: Ես կարծում եմ, որ դա կարևոր պահ էր, և դրանից հետո մենք տեմպ հավաքեցինք մեր տիտղոսը նվաճելու համար»,- ասել է Անտոնիո Կոնտեն։

Նշենք, որ Անտոնիո Կոնտեն աշխատել է «Չելսիի» կազմում 2016-18թ․-ին և ակումբի հետ նվաճել է Անգլիայի գավաթը և ԱՊԼ-ի չեմպիոն է հռչակվել, որից հետո կոնֆլիկտի պատճառով հեռացել է լոնդոնյան ակումբից։

Facebook Comments