Արդեն մոտ կես տարի է գերմանացի հայտնի մարզիչ Ռալֆ Ռանգնիկին կապում են «Միլանի» հետ։ Ռանգնիկը հայտնի է իր «Լայպցիգում» աշխատանքի շնորհիվ, որտեղ ստեղծել է մի թիմ, որն այժմ պայքարում է չեմպիոնության համար։

Ինչպես հայտնում է «La Repubblica»-ն, Ռանգնիկը պահանջում է 75-80 մլն եվրո տրանսֆերի համար և 5 տարվա պայմանագիրը։ Գերմանացի մարզիչը նաև ուզում է իր հետ թիմ բերել մոտ 20 մարդկանց, ովքեր պետք է աշխատեն ակումբում։ Ռանգնիկը ուզում է փորձարկել նոր տակտիկական սխեմաներն իտալական ակումբում և նորարություններ բերել իտալական ֆուտբոլում։ «Միլանի» կազմը պետք է լինի միջինը 22 տարեկան։ Նա նաև ցանկանում է լիարժեք իշխանություն տրանսֆերային հարցերի շուրջ։ Գերմանացին պատրաստվում է հեղափոխություն անել իտալական ակումբում, որի համար անհրաժեշտ է մոտ 140մլն եվրո։

Հարկ է նշել, որ Գերմանացի մասնագետը երբեք չի աշխատել այլ առաջնություններով, և սա իր առաջին փորձը կարող է լինել։ Գազիդիսը բանակցությունները շարունակում է Ռանգնիկի հետ, իսկ ստեղծված իրավիճակում տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինիի ակումբում մնալու շանսերը ավելի են քչանում։

Ռանգնիկը «Միլանի» համար մեկ ընտրությունն է և գրեթե ամեն ինչ համաձայնեցված է։ Ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին անկախ թիմի վերջնական արդյունքից կլքի «Միլանը»։ Ակումբը դրական նոտայի տակ լքելու երկու տարբերակ կա՝ կամ առաջնությանը զբաղեցնում է 5-6-րդ տեղը և վաստակում է Եվրոպայի Լիգային մասնակցելու իրավունք, կամ հաղթում է Իտալիայի գավաթը և այս ճանապարհով է վաստակում է Ել-ի ուղղեգիր։

Այս պահին «Միլանը» մրցաշարային աղյուսակում գտնվում է 7-րդ հորիզոնականում։

Facebook Comments