Կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ով չի վայելում Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբի վստահությունը, մոտ է ամառային տրանսֆերային պատուհանի ակումբային գրանցումը փոխարինելուն:

Ինչպես հայտնում է «AS»-ը՝ 28-ամյա ֆուտբոլիստի հիմնական հավակնորդ է համարվում իսպանական մեկ այլ թոփ ակումբ՝ «Ատլետիկոն»: Նշվում է, որ կողմերը բանակցությունների մեջ են գտնվում, Ռոդրիգեսի տեղափոխության հավանականությունը «Ատլետիկո» կազմում է 80%:

Խամեսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը։ Ընթացիկ մրցաշրջանում կոլումբացին մասնակցել է Պրիմերայի 7 հանդիպման։

Facebook Comments