«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն խոսել է անգլիական ակումբ տեղափոխված Աարոն Վան-Բիսակեի մասին, ով 2019թ.ամռանը տեղափոխվել է մանչեսթերյան ակումբ`«Քրիստալ Պելեսից»:

«Աարոնն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» ամենահետևողական խաղացողն էր։ Ես կարող եմ հիշել միայն մեկ սխալ, երբ «Ուոթֆորդի» հետ խաղում մրցավարը 11 մետրանոց նշանակեց մեր դարպասին։

Յուրաքանչյուր խաղում Վան-Բիսական հիանալի էր խաղում, նա միշտ ճիշտ դիրքում է։ Նրան համարում եմ աշխարհի լավագույն պաշտպանը մենապայքարներում։ Ոչ ոք չի կարող անցնել նրան։

Աարոնը բարելավել է նաև հարձակման գծում խաղալու հմտությունները։ Նա սովորում է ամեն օր, և դեռ ցանկանում է իմանալ ավելին։ Սա հիանալի տրանսֆեր էր»,-Շոուի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Facebook Comments