ԱՊԼ-ի առաջնության վերսկսմանը նորից վտանգի տակ է։ Մի քանի հայտնի ֆուտբոլիստներ չեն ուզում վերադառնալ խաղադաշտ՝ զգուշանալով իրենց և հարազատների առողջության համար։

Ավելի վաղ «Նյուքասլի» ձախ պաշտպան Դեննի Ռոուզը դեմ է արտահայտվել ԱՊԼ-ի վերադարձին, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և «Վեստ Հեմի» կիսապաշտպան Մանուել Լանսինին հայտարարել են, որ չեն ցանկանում ֆուտբոլ խաղալ:

ԱՊԼ-ում մարզումային ընթացքը պետք է վերսկսվի մեկ շաբաթից և ակումբները մտադիր են այդ մասին տեղեկացնել ֆուտբոլիստներին, բայց ոչ մեկին չեն ստիպի մասնակցել մարզումներին, հայտնում է «The Daily Mail»-ը։

Facebook Comments