«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի ծառայություններով հետաքրքրված է «Լացիոն», այս մասին հայտնում է «Diario Sport»-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լացիոն» պատրաստ է առաջարկել խորվաթ ֆուտբոլիստի համար 3 տարվա պայմանագիր։ Իր հերթին «Բարսելոնան» Ռակիտիչի համար ցանկանում է ստանալ 20 մլն․ եվրո։
Ինչ վերաբերվում է 32-ամյա ֆուտբոլիստին, ապա նա պատրաստ է կարիերան շարունակել «Սևիլիայում», կամ մնալ «Բարսելոնայում»։
Այս մրցաշրջանում Ռակիտիչը անցկացրել է 21 հանդիպում Լա լիգայում և կատարել է 3 գոլային փոխանցում։
Facebook Comments