Հայտնի գերմանացի մարզիչ Ռալֆ Ռանգնիկը ներողություն է խնդրել «Միլանից» իր հայտարարության համար։ Մայիսի սկզբին նա հայտարարել էր, որ իր հետ կապնվել են «Միլանից»։ Իսկ մի քանի օր առաջ ակնարկել էր, որ պետք է ակումբից որոշ մարդիկ հեռանան, այդ թվում՝ Պաուլո Մալդինին։

Դրանից հետո «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինին կոշտ պատասխանել էր Ռալֆ Ռանգնիկին, ասելով, որ նա նախքան իտալերեն սովորելը, պետք է սովորի հարգել մարդկանց։

«Միլանի» գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսը նույնպես դժգոհ է մնացել Ռալֆ Ռանգնիկի հայտարարությունից։ Նրանց միջև խոսակցություն է տեղի ունեցել, որտեղ Ռանգնիկը ներողություն է խնդրել «Միլանից», հաղորդում է «Il Giornale»-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռանգնիկը կարող է «Միլանում» երկու պաշտոն զբաղեցնել՝ գլխավոր մարզչի և սպորտային տնօրենի պարտականությունները կատարել։

Ռանգնիկը նաև իր պահանջներն է ներկայացրել ակումբին, որտեղ նշվում է, որ գերմանացի մարզիչը ցանկանում է 5 տարվա պայմանագիր, տարեկան բյուջեն տրանսֆերների համար պետք է լինի 75-80մլն եվրո, պետք է ակումբում կատարվի հեղափոխություն, որի համար մոտ 140մլն եվրո է պետք և նաև խնդրել է ակումբից, որ իր հետ թիմ բերի 20-25հոգու, ովքեր կաշխատեն մարզչական շտաբում և ակումբի ղեկավար կազմում։

Նշենք, որ Պիոլին, ով այժմ գլխավորում է ակումբը այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։

Facebook Comments