Ունաի Էմերին կարող է վերադառնալ Լա լիգա և աշխատանքի անցնել «Վալենսիայում», այս մասին հայտնում է «Marca»-ն։

«Վալենսիայի» ղեկավարությունը գոհ չէ ներկայիս մարզիչ Ալբերտ Սելադասի աշխատանքից, ով ակումբում է 2019թ․-ից։ «Վալենսիան» այժմ գտնվում է 7-րդ հորիզոնականում, իսկ ակումբի ղեկավարությունը մարզիչից պահանջում է Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար պայքարել։

Եթե մարզիչը չկարողանա իր առջև դրված առաջադրանքը կատարել, «Վալենսիան» կհեռացնի մարզիչին և թիմ կհրավիրի Ունաի Էմերիին, ով անցած տարվա նոյեմբերից առանց աշխատանքի է մնաց, ինչ հեռացել է «Արսենալից»։

Էմերին արդեն աշխատել է «Վալենսիայում» 2008-12թ․-ին։ Այդ ժամանակ «Վալենսիան» 3 անգամ զբաղեցրել է 3-րդ տեղը Լա լիգայում, մեկ անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ փուլ և մեկ անգամ էլ Եվրոպայի Լիգայի 1/4-րդ փուլ։

Facebook Comments