Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիին կողոպտել են և ծեծի են ենթարկել սեփական տանը, հայտնում է «The Sun»-ը։

Ինչպես հայտնում է «The Sun»-ը, անցած գիշեր դիմակավորված երկու տղամարդիկ և զենքերով ներխուժել են Ալլիի տուն։ Այդ ժամանակ Ալին իր ընկերուհու և վեց ընկերների հետ բիլիարդ էր խաղում։ Կողոպտիչները ծեծել են թե ֆուտբոլիստին, թե նրա ընկերներին։ Գողացվել են թանկարժեք զարդեր և ժամացույցներ։

Ոստիկանությունը հետաքննություն է վարում, սակայն այս պահին ոչ ոք չի ձերբակալվել։

Facebook Comments